▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վոլոդյա Ավետիսյանը ՀՀ Նախագահին ներման խնդրագրով առհասարակ չի դիմել. Վլադիմիր Հակոբյան

yerkirmedia.am-ը գրում է. Ազատազրկված մի շարք անձանց ներում շնորհելու մասին երեկվանից մամուլում շրջանառվող լուրը մեկնաբանելու «Երկիրն այսօրի» հարցմանն ի պատասխան, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրեց.

«Նախագահը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետով և քննարկելով դատապարտյալների ներման խնդրագրերը, 2016 թվականի մայիս ամսին ներում է շնորհել 9 դատապարտյալի և մերժել է 16 դատապարտյալի ներման խնդրագիր:

Հանրապետության Նախագահի ներման խնդրագրերի վերաբերյալ հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն հրապարակման, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հրամանագրերում ընգրկված անձանց վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը չի մեկնաբանում և դրանց մասին տեղեկություններ չի տրամադրում:

ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայող Վոլոդյա Ավետիսյանը ՀՀ Նախագահին ներման խնդրագրով առհասարակ չի դիմել»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին