«Մուլյաժ էր, առայժմ պայթուցիկ չի ներկայացնում իրենից: Վնասազերծված է»,- հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ սարքի մասին ահազանգին:
Ավելի վաղ՝ ՔՊ-ի՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող գրասենյակի մոտ ռումբի մասին ահազանգ էր ստացվել: Դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ կային: Իրավապահները սահմանազատել էին տարածքը: