«Կարեն Կարապետյանին անձամբ ճանաչելով մեծ համակրանքով եմ վերաբերվում նրան»,-այս մասին Մոսկվայում Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հետ զրույցում հայտարարել է անվանի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը: «Կարենն ամենուր իրեն որպես մեծ պրոֆեսիոնալ է դրսևորել, նրա մարդկային հատկանիշները ևս ամենաբարձր գնահատականի են արժանի, և եթե այդ որոշումը /վարչապետի պաշտոնում նշանակումը – խմբ./ տեղի ունենա, կարելի կլինի դիտարկել Հայաստանի զարգացման դինամիկ աճ: Եկել է ժամանակը, երբ նոր դրայվ է անհրաժեշտ»: Պատասխանելով հարցին՝ իր ճանաչած հայերից ո՞ւմ դերակատարումը ևս կառանձնացներ, Վլադիմիր Սոլովյովը նշեց Արմեն Սմբատյանի անունը, ով Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանն էր: «Նա իրո՛ք բացառիկ մարդ է, ով իր ինտելեկտով, ամենաբարձր մակարդակի անձնական կապերով արժանապատվորեն ներկայացնում է Հայաստանի շահերը Ռուսաստանում այժմ՝ ոչ ֆորմալ»,- ասաց Սոլովյովը՝ հավելելով, որ մեծ համակրանք է տածում Հայաստանի հանդեպ:
Վլադիմիր Սոլովյովը՝ Կարեն Կարապետյանի մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet