Վերջին շրջանում ՀՀ ուժային կառույցների միջև կրկին հակամարտություն է հասունացել: ՀՀ ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ Քննչական կոմիտեն և ՀՀ գլխավոր դատախազությունը ղեկավարների մակարդակով կրկին «մենամարտում են» միմյանց հետ, որի արդյունքում տուժում են առավել ցածր օղակների աշխատակիցները: Ի՞նչ է կատարվում ուժային գերատեսչությունների ներսում և դրանց շուրջ:
Armlur.am-ը այս հարցի առնչությամբ բլից զրույց ունեցավ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ.
– Իսկ ինչո՞ւ չեք ասում, որ հենց դուք էլ շրջանառում եք էդ լուրերը: Խոսքս լրատվամիջոցների մասին է: Ու ասեմ, որ բոլորովին օրիգինալ չեք: Բոլոր ժամանակներում էլ հնարածին ինտրիգներ սարքողներ եղել են, մանավանդ, երբ հարցը եկել է իրավապահ մարմինների արանքը սեպ խրելուն: Ես դա անբարոյականություն եմ համարում: Ընդհանրապես անբարոյական է լրատվամիջոցներով իրար վարկաբեկելու երևույթը: Իսկ նման բաներ անողներին, գնահատման ու բնութագրման իմ ֆոլկլորից ելնելով` ինքներդ պատկերացրեք, թե ինչ եմ համարում…
Ամբողջական հոդվածը՝ այստեղ: