▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը՝ «ձեռքեր կտրելու» իր հայտարարության մասին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փոխաբերական իմաստով է ասել, որ կկտրի այն ոստիկանների ձեռքերը, որոնք կաշառք կվերցնեն: «Փոխաբերությունը մեր լեզվի ու տրամաբանության մեջ կա, դահլիճում ոչ մեկ ուղիղ չի ընդունել այնպես, ինչպես այն երեւույթները, որոնք փորձում են պիտակներ կպցնել: Իհարկե՝ ձեռքները կտրելը եւս փոխաբերական իմաստով է, իսկ այլ տրամաբանություն ունեցողներին պատասխանելը ավելորդ եմ համարում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վլադիմիր Գասպարյանը:

Հարցին՝ արդյոք այդ հայտարարությունը հակաօրինական չէ՞, քանի որ սպառնալիք է պարունակում, այն դեպքում, երբ կոռուպցիայի դեպքում օրենքը պատիժ է նախատեսում, ոստիկանապետը պատասխանեց. «Եթե մենք ասում ենք՝ հանցագործության մեջ մերկացրինք այսինչին, ուրեմն մերկացնո՞ւմ ենք, իհարկե՝ ոչ: Կրկնում եմ՝ դա ասվել է փոխաբերական իմաստով: Այո, իհարկե, կաշառք վերցնող ոստիկանները պետք է պատժվեն օրենքի սահմանում: Բացի օրենքից՝ գոյություն ունեն նաեւ բարոյական կոչեր, դա բարոյական կոչ էր»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին