ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս պահին գտնվում է Բաղրամյան պողոտայում: Նրա գլխավորությամբ այս պահին փոքրիկ խորհրդակցություն է անցկացվում: Վլադիմիր Գասպարյանը զրուցում է այնտեղ գտնվող իր ենթականերից ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի, Վալերի Օսիպյանի և մյուսների հետ:
Այս պահի դրությամբ ոստիկաններև դեռ չեն մոտեցել ցուցարարներին, իսկ վերջիններս էլ երգում են ու պարում:
Նրանց թիվը բավական մեծ է:
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, թե ինչու էր Վլադիմիր Գասպարյանն այսօր եկել Բաղրամյան պողոտա. «եկել է՝ տեսնի, թե ինչպես ենք աշխատում»:
Օսիպյանի խոսքով՝ ոստիկանապետը դրական է գնահատել իրենց աշխատանքը: