▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը 16 «օրենքով գողեր»-ի ժամանակ է տվել՝ լքել Հայաստանը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը` հայտնի Տույ մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկին` Գեւորգ Մելիքյանին: Քանի որ քրեական աշխարհում ընդունված չէ առանց լրջագույն պատճառի «օրենքով գող» ծեծել, ուստի այս ծեծը դարձավ բացառիկ եւ սկսվեց «ռազբորկա»: Կառավարության որոշ անդամ նախարարներ Լյովիկի կողմն էին «բռնել», իսկ «օրենքով գողեր»-ը եւ Ռուբեն Հայրապետյանն ու Մհեր Սեդրակյանը Գեւորիկի համար էին շահագրգռված: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պատմության հանգուցալուծման հարցը քննարկվել է ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահի նստավայրում, եւ Ս. Սարգսյանը հրահանգել է` հարցը փակել: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ՀՀ-ում գտնվող բոլոր 16 «օրենքով գողեր»-ին ժամանակ է տվել՝ լքել Հայաստանը: Ժամեր անց մայրաքաղաքը մաքրվել է բոլոր տեսակի քրեական հեղինակություններից ու «գողեր»-ից: Գործի է անցել մաֆիան: Իսկ «ռազբորկան» «փակվել է» «Ֆորում» ռեստորանում:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին