«Գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է փայտեր լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն ասել է՝ մեջը մոխիր կա, կկպնի: Սպան փորձել է վառել, դիզվառելիք է ուզել վարորդներից, որից հետո, չգիտես՝ ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է. վկան տեսել է բենզինի տարան բռնկված վիճակում ու սպայի հագուստը բռնկված վիճակում. էդ ամեն ինչը էս պահին գոնե հիմնավորվում է, ինչը չի նշանակում, թե որևէ բանով կաշկանդված ենք»,- Կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի զորամասում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց: Փաշինյանը նշել է, որ քննությունը պետք է լինի ամբողջական: |