ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի շրջապատի մարդիկ Արդարադատության ակադեմիայի երեկվա բացումից հետո համարում են, թե Մկրտումյանի պաշտոնանկության թեման, որ շրջանառվում էր ամիսներ, կարելի է փակված համարել։ Գրում է «Հայկական ժամանակ» թերթը և հավելում.
Մկրտումյանի պաշտոնանկության հարցը արդիական դարձավ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի և նրա ութ ենթակաների դեմ քրեական գործի հարուցումից և նրանց ձերբակալությունից հետո։ Սրանից հետո հրապարակվեց ՄԻՊ զեկույցը դատական համակարգում կոռուպցիայի չափերի և ծավալների մասին։
Այս ամենը մեկնաբանվում էր որպես իշխանությունների կողմից Արման Մկրտումյանի դեմ ուղղված անուղղակի ճնշում՝ նրա հրաժարականին հասնելու համար։ Երեկ, սակայն, Արդարադատության ակադեմիայի բացման ժամանակ Արման Մկրտումյանը ուղեկցում էր Սերժ Սարգսյանին։ Դատական համակարգում սա ընկալել են որպես ուղերձ այն մասին, որ Մկրտումյանը գոնե առայժմ մնում է:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում