▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Vivaro ընկերությունը, Cercle-ը և The Triângûlum-ը մայիսի 6-ին Գառնիում

 

Vivaro ընկերությունը մայիսն էլեկտրոնային երաժշտության ամիս է հայտարարել և աջակցում է մայիսի 6-ին պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Գառնու տաճարում կայանալիք “Cercle invites Acid Pauli at Garni Temple” միջոցառման կազմակերպմանը: Այն հեռարձակվելու է ֆրանսիական “Cercle” մեդիա կազմակերպության կողմից, որը աշխարհի տարբեր վայրերում բազմիցս նման միջոցառումներ է կազմակերպել: 

Միջոցառման վերաբերյալ ամենահաճելի փաստը թերևս այն է, որ տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ “Cercle”-ը նման մեծամասշտաբ նախագիծ է իրականացնում:

Միջոցառման շրջանակներում ելույթ կունենա հայտնի արտիստ Acid Pauli-ն: Երաժշտական երեկոնկմեկնարկի հայազգի երաժիշտ Viken Arman-ի և կավարտվի լոկալ դիջեյներ Leo Aniram-ի և KAÍ-ի ելույթներով:

Օրեցօր աշխարհում ավելի է նկատվում էլեկտրոնային երաժշտության նկատմամդ աճող հետաքրքրությունը, և այսօր բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ժամանակակից երաժշտության այս ուղղությունը խթանելու և զարգացնելու նպատակով: Ինչ վերաբերում է վայրերի ընտրությանը, ապա այն նպատակ ունի գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը և ճանաչելի դարձնել տարբեր երկրների պատմական վայրերը, ուշադրություն հրավիրել դրանց գեղեցկության և պահպանման կարևորության վրա:

Բաց չթողնե՛ք այս խելահեղ  միջոցառումը:

Կարդացեք նաև՝ Էյֆելյան աշտարակ, Ազատության արձան, իսկ հիմա՝ Գառնու հեթանոսական տաճար

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին