▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

VivaCell Mts-ն արձագանքում է բաժանորդի ահազանգին

Ներկայացնում ենք Վրաստանում ռոումինգի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում բաժանորդ Դավիթ Տաշչյանի կատարած գրառմանն ի պատասխան ՎիվաՍել-ՄՏՍ-ի անդրադարձը: 

Հարգելի Դավիթ Տաշչյան,

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է հստակեցում մտցնել Վրաստանում ընկերության ռոումինգ ծառայությունների վերաբերյալ` ֆեյսբուքյան Ձեր էջում հրապարակային/բաց հայտարարության առնչությամբ:

Հաշվի առնելով յուրաքանչյուր բաժանորդի հանդեպ ընկերության պատասխանատու վերաբերմունքը, առաջարկում ենք և պատրաստ ենք հնարավորին սեղմ ժամկետում Ձեզ ներկայացնել մեր պարզաբանումները և անհրաժեշտ աջակցությունը: Դրա համար, սակայն, անհրաժեշտ են Ձեր կոնտակտային տվյալները: Ցավոք, մեզ անհայտ պատճառներով, Դուք դեռևս չեք արձագանքել Ֆեյսբուքում Ձեզ ուղղված անհատական հաղորդագրությանը:

Հաշվի առնելով, որ հարցը Ձեր կողմից բարձրացվել է հրապարակավ և վերաբերում է ընկերության և նրա կողմից մատուցվող ծառայությունների բարի համբավին, ինչպես նաև այն, որ Ձեր մեկնաբանությունը հիմք է ընդունվել մի շարք լրատվամիջոցների կողմից, մենք ևս  դիմում ենք Ձեզ բաց և հրապարակային` խնդրելով կապ հաստատել մեզ հետ և հայտնել բջջային այն հեռախոսահամարը, որից, ինչպես նշել եք, ռոումինգում գտնվելիս զանգեր եք կատարել դեպի Հայաստան: Դա հնարավորություն կտա հստակեցնելու իրավիճակը  (հաշվի առնելով տվյալների գաղտնիությունը` դրանք մեզ տրամադրելու տարբերակների ընտրությունը թողնում ենք Ձեզ):

Ֆեյսբուքի հարգարժան օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը Դավիթի ֆեյսբուքյան ընկերներին հորդորում է աջակցել` նրա հետ կապ հաստատելու հարցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի ավելի քան 400 ռոումինգ գործընկեր՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ծառայությունը մատուցվում է արդեն ութ տարի: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես հստակ և ամբողջականտեղեկություններ է տրամադրում բոլոր ռոումինգ ծառայությունների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհագրական տարբեր գոտիներում գործող սակագների, ինչպես նաև ռոումինգ ծառայությունների օգտագործման պայմանների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Վրաստանում ռոումինգ ծառայությանը` ելքային զանգերի սակագինը մեկ րոպեի համար կազմում է 880 դրամ, իսկ մուտքային զանգերի սակագինը՝ 80 դրամ (ինչը պայմանավորվում է վրաստանյան օպերատորների հետ միակցման արժեքով): Հաշվի առնելով, որ ամառային շրջանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից տարբեր ուղղություններով ռոումինգ ծառայությունների սպառման ծավալն աճում է, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակել է հատուկ՝ «Զանգ Հայաստան» ծառայությունը, որը թույլ է տալիս Հայաստան զանգահարել առավել մատչելի՝ 55 դրամ մեկ րոպեի համար սակագնով:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զանգ Հայաստան» ծառայությունը շուկայում ներկայացնելուց ի վեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատշաճ կերպով տեղեկացնում է ծառայության, սակագների, ինչպես նաև դրանից օգտվելու մասին, հաղորդակցման բոլոր հնարավոր ուղիներով, այդ թվում՝ հեռուստատեսությամբ, առցանցլրատվամիջոցներով, տպագիր մամուլի միջոցով, ընկերության ֆեյսբուքյանպաշտոնական էջով,ընկերության պաշտոնական կայքէջով, լրտավամիջոցներին ուղարկվող մամլո հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաև հայ-վրացական սահմանը հատելիս`ռոումինգ ծառայությունն ակտիվացրած բոլոր բաժանորդներին ուղարկվող SMSհաղորդագրությունների միջոցով:

Այսպիսով, ինչպես տարածվել և տարածվում է հաղորդակցության վերը նշված ուղիներով, «Զանգ Հայաստան» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախքան Հայաստանից մեկնելն ակտիվացնել ռոումինգը, իսկ արդեն արտասահմանում գտնվելիս հավաքել նիշերի հետևյալ համակցությունը.  *101*հեռախոսահամարը#: Այս հրահանգի միջոցով՝ հնարավոր է Հայաստան զանգահարել մեկ րոպեն 55 դրամ սակագնով: Ծառայությունից օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ արտասահմանում գտնվող բաժանորդների գերակշռող մասը, այդ թվում նրանք, ովքեր գտնվում են Վրաստանում: Բաժանորդներն իրենց գոհունակությունն են հայտնում թե՛ սակագնի, և թե՛ ծառայության որակի վերաբերյալ:

Ավելին, Ձեր գրառման տակ, անգամ, մեկնաբանություններ թողած՝ Ֆեյսբուքիօգտատերերի արձագանքից և «Զանգ Հայաստան» ծառայությունից օգտվելու հնարավորության մասին հուշումներից ակնհայտ է դառնում, որ ծառայությունը մեծ ժողովրդականություն է վայելում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ըհաճախորդամետ և սոցիալապես պատասխանատու ընկերություն է: Անձնագիր և անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելով, ցանկացած բաժանորդ կարող է ստանալ մանրամասն հաշիվ՝ անմիջապես ստանալով նաև պատշաճ սպասարկում: Մեր զանգերի կենտրոնը գործում է շուրջօրյա և բաժանորդը կարող է ստանալ ամբողջական աջակցություն ընդամենը մեկ զանգի միջոցով՝ զանգահարելով 111՝ Հայաստանից կամ արտասահմանյան ցանկացած երկրից, որտեղ գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-իռոումինգ ծառայությունը (ծառայությունը վճարովի է այն դեպքերում, երբ զանգը կատարվում է ՄՏՍ խմբի մաս չհանդիսացող օպերատորի ցանցից):ՎիվաՍել-ՄՏՍ-ի օպերատորներին կարելի դիմել նաև 111@mts.am հասցեով կամ Ֆեյսբուքում ընկերության պաշտոնական էջի միջոցով:

Շնորհակալություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին