▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիտամինի վերջին թողարկումն ավելի շատ գռեհիկ հաղորդաշար հիշեցրեց

Վիտամին ակումբի տղաներից շատերն իսկապես տաղանդավոր մարդիկ են, բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է այդպիսի բարքեր քարոզեն Շանթի նման հեղինակավոր հեռուստատեսության եթերից: Շատ է փողոցային բառապաշարը, սեքս, դավաճանության և նմանատիպ բառեր և տեսարաններ քարոզող դրվագները: Կարծում եմ, Վիտամինի, գոնե այսօրվա թողարկումը հեռու էր հումորային լինելուց և ավելի շատ գռեհիկ հաղորդաշար հիշեցրեց: Տղեք ջան,  եթեր դուրս գալուց առաջ ընդամենը հաշվի առեք, որ ձեզ դիտում է մատաղ սերունդը, հանուն ձեր հաղորդման դիտողականության մի իջեցրեք հումորի նշաձողը: Առհասարակ ինձ մոտ տպավորություն է, կարծես երեխաների դաստիարակությունը բոլորը փչացնում են, իսկ հետո էլ բոլորովս մեղադրում ենք դպրոցին, որ լավ չի դաստիարակում մատաղ սերնդին: Կներեք, բայց մի քանի անգամ նման անորակություն եթեր տալուց հետո քանի ուսուցիչ ու մանկավարժ է պետք, որ չեզոքացնի նման եթերների բացասական ազդեցությունը երեխաների վրա: Դժվար հարց է...

 

Զոհրապ Եգանյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին