Ռուսական «The Voice» հեռուստանախագծի՝ հայկական արմատներով առաջին մասնակիցը դարձել է Վիտալի Մակարյանը, ով առավել հայտնի է Մարսել կեղծանունով:
Երիտասարդը կատարել է Լայնըլ Ռիչիի Hello երգը: Հետաքրքիր է, որ միայն Դիմա Բիլանն է շրջվել: Երգիչն ինչ-որ ծանոթ բան է զգացել Վիտալիի ձայնում, այդ պատճառով էլ որոշել է շրջվել եւ նրան շարունակելու հնարավորություն տալ: