Հնդկաստանում Աշիկ Գավային դիմել էր բժիշկների, քանի որ ստորին ծնոտի աջ հատվածն անբնական այտուցվել էր: Հետազոտությունից հետո պարզվել է, որ նրա մոտ առկա է օդոնտոմա (բարորակ ուռուցք): Սակայն 7 ժամ տևած վիրահատության ընթացքում վիրաբույժներն իրենց համար նոր բացահայտումներ են արել.
«Թվում էր, թե հերթական վիրահատությունն ենք կատարելու, սակայն երբ բացեցինք ուռուցքը, դրանում հայտնաբերեցինք բազմաթիվ մեծ ու փոքր ատամներ»:
Ուշագրավն այն է, որ վիրաբույժները 17-ամյա տղայի բերանի խոռոչից 232 հատ տարբեր չափերի ատամներ են հեռացրել: Վերջիններիս կարծիքով` իրենք համաշխարհային ռեկորդ են սահմանել, քանի որ մինչ այդ բժշկության ոլորտում ամենաշատը բերանի խոռոչից հանվել է 37 ատամ։