Հայաստանին վերաբերող վիկիլիքսյան բացահայտումների շարքից «Ժողովուրդ» օրաթերթն առանձնացրել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի մասին ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի արտահայտած կարծիքը: ԱՄՆ պետդեպարտամենտին ուղարկված փաստաթղթում ներկայացնելով հայոց կաթողիկոսին՝ դեսպանը նրան բնութագրել է որպես «Ապարանյան կլանի» ազդեցիկ ներկայացուցիչ, որը հայտնի է իր պրո-իշխանական կեցվածքով: Մ. Յովանովիչը նշել է նաեւ, որ կաթողիկոսի կեցվածքն ընտրական գործընթացների ժամանակ, իշխանությունների հանդեպ անտարբեր, նույնիսկ օժանդակող վերաբերմունքը հարուցել են հավատացյալների մեծ մասի անհանգստությունն ու անկեղծ զայրույթը: Իսկ ահա դեսպանի հետ զրույցում հայոց եկեղեցու ներկայացուցիչներից մեկը մարտի մեկի ողբերգության առնչությամբ կաթողիկոսի լռությունը համարել է «բորբոքված վերք» եկեղեցու ներսում:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: