▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկ Դարչինյանն ու պրոդյուսեր Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ու Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են։

Այս մասին գրում է Aysor.am-ը:

Հոկտեմբերի 1-ին նախապես պլանավորված հարսանյաց հանդեսը չեղարկվել է։

«Ամուսնացել ենք հոկտեմբերի 1-ին, բայց նախօրոք պլանավորած հարսանիքը չարեցինք, քանի որ պատերազմ էր սկսվել։ Եկեղեցում պսակադրվեցինք ու մեր ամուսնությունը ԶԱԳՍ-ում գրանցեցինք», - կայքիի հետ զրույցում նշելէ  Ջավահիր Եղիկյանը։

Վիկ Դարչինյանը նախկին ամուսնությունից 2 որդի ունի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին