Աշխարհի նախկին չեմպիոն 37-ամյա Վիկ Դարչինյանը, ով Տեխասում մի քանի ժամ առաջ 10 ռաունդանոց մենամարտում ռինգ էր դուրս եկել մեքսիկացի Խավիեր Գալոյի հետ, հաղթել է նոկաուտով:
Հայ բռնցքամարտիկը հենց 2-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, իսկ արդեն 4-րդ ռաունդում մեքսիկացի բռնցքամարտիկը հայտնվել է ռինգի հատակին՝ պարտվելով նոկաուտով: