Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիի միջազգային մրցաշարում վիճաբանության հետևանքով չի շարունակել գոտեմարտը:
98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպում էր վրացի Ռևազ Նադարեիշվիլու հետ։
Վրացի ըմբիշի օգտին կողմնակալ մրցավարության պատճառով տրիբունաներում զանգվածային քաշքշուկ է սկսվել, իսկ Արթուր Ալեքսանյանը լքել է գորգը՝ չշարունակելով պայքարը։
Մրցավարները Ալեքսանյանը տեխնիկական պարտություն են գրանցել`1։4 հաշվով։