▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանի կորտեժը 1 րոպեում 3 խախտում է կատարում

 

 

Armtimes.com-ը գրում է, որ իր տեսախցիկը ֆիքսել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող «ՊՆ 0001» պետհամարանիշով մեքենաները կանգնում են Աբովյան-Կորյուն փողոցների հատման մասի լուսացույցի կանգ-գծի մոտ: Մեքենաները կանգնում են 4-րդ գծում: Ճանապարհային երթեւեկության նշանների կահավորվածության համաձայն` այդ սեկցիայից երթեւեկությունը թույլատրվում է բացառապես դեպի ձախ՝ Կորյունի փողոց, սակայն նախարարին ուղեկցող մեքենաները սլանում են ուղիղ՝ դեպի Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ: Այդ ընթացքում էլ «ՊՆ101» պետհամարանիշով մեքենան հասցնում է երկու անիվներով հատել կանգ գծին ուղղահայաց գծանշումը:

Այսքանով չբավարարվելով, նախարարին սպասարկող մեքենաները, հասնելով Աբովյան-Թումանյան փողոցների հատման մաս, կրկին նույն ձեւով խախտում են կանգ-գծին ուղղահայաց գծանշումը, որից հետո մեքենաները Պուշկինի փողոցից շարունակում են երթեւեկությունը դեպի Հյուսիսային պողոտա: Ի դեպ, Վիգեն Սարգսյանը բնակվում է Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, վերը նշված խախտումներից յուրաքանչյուրի համար սահմանված է 5 հազար դրամ տուգանք, բայց քանի որ Ճանապարհային ոստիկանությունը «ջրում է» ՊՆ պետհամարանիշով մեքենաների խախտումները, ապա այս դեպքում եւս նախարարի վարորդները չեն տուգանվի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին