▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանը` ցույցը ցրելու համար բանակի ներգրավվածության և վարչապետի` «Մարտի 1-ից դասեր չքաղելու» հայտարարության մասին

«Այս հայտարարության հետ կապված ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը շատ մանրամասն պարզաբանում է տվել, և կարծում եմ` Դուք չեք ակնկալում, որ ես այլ պարզաբանում եմ տալու: Ես կարող եմ ընդամենը կրկնել, որ դա որևէ կերպ սպառնալիք չի կարող և չպետք է դիտվի: Դա դիտվում էր որպես նախազգուշացում նրա, որ նման իրադարձությունները կարող են բերել լարվածության, որը որևէ մեկին անհրաժեշտ չի: Ես կարծում եմ, որ բուն բանակցությունների փաստը, չնայած բոլոր ձևաչափերին, որոնք ակնհայտորեն միտված էին նրան, որ բանակցությունները չկայանան, ցույց է տալիս վարչապետի տրամադրվածությունը` այդ երկխոսությունը տանելու»,- այս մասին այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով Փաշինյան-Սարգսյան հանդիպման ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի` Մարտի 1-ից դասեր չքաղելու մասին հայտարարությանը:

Վիգեն Սարգսյանը հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև բանակի ներգրավվածությանը այս ամենին.

«Ինչ վերաբերում է բանակի ներգրավվածությանը, մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է  այն եզրագիծը, որտեղ ԶՈՒ կարող են ներգրավվել և ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ: Դա միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում և շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար լրացուցիչ ուժի օգտագործման ձև է, բայց ոչ ֆիզիկական ուժի, այլ ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմանները: Իմ և նաև վստահ եմ` մեր բոլոր հայրենակիցների ակնկալիքն է, որ դրա կարիքը, այսինքն` արտակարգ դրության ռեժիմի կարիք չպետք է լինի` ոչ հիմա, ոչ հետագայում, բայց օրենսդրությունը գրում է, որ ինչ-որ մի պահի դրա անհրաժեշտությունը կարող է առաջանալ»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին