Lux.fm-ը գրում է,որ հոկտեմբերի 18-ին Մոսկվայի շնորհանդեսից անմիջապես հետո Կիևի «Caribbean Club»-ի բեմում տեղի կունենա «ՎԻԱ ԳՐԱ»-ի վերածնունդը: Շնորհանդեսի ժամանակ խմբի ստեղծող և պրոդյուսեր Դմիտրի Կոստյուկը կհայտնի խմբի խորհրդավոր մասնակիցների անունները:
Այդ երեկո վերածնված «Վիա Գրա»-ն հանդես կգա իր առաջին հանրային համերգով՝ կատարելով երգեր իր սպասվող «Մագիա» ալբոմից: Բացի այդ, հյուրերին սպասվում է խմբի նոր տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է ուկրաինացի ռեժիսորի կողմից, ում անունը Դմիտրի Կոստյուկը նույնպես դեռ գաղտնի է պահում:
Միջոցառման հյուրերը կլինեն ուկրաինական շոու-բիզնեսի հայտնի դեմքեր, կարմիր գորգին կարելի է տեսնել ուկրաինական էստրադայի աստղերի, հասարակական գործիչների, ճանաչված հաղորդավարների: