▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժի գործով մեղադրվող Գոռ Առաքելյանի պաշտպանը համաձայն չէ նրան առաջադրված նոր մեղադրանքի հետ

pastinfo.am-ը գրում է. Վերնիսաժի գործով մեղադրվող Գոռ Առաքելյանը Վալերի Հովհաննիսյանին սպանելու մտադրություն չի ունեցել, այլ գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի կարծիքով՝ եթե իր պաշտպանյալը նման մտադրություն ունենար, նա կկրակեր Վալերի Հովհաննիսյանի գլխին, կամ կրծքին և ոչ թե՝ որովայնին, ինչպես եղել է իրականում:

Երեմ Սարգսյանը հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին դիմել է Գլխավոր դատախազին` վերանայելու քննչական մարմնի այդ որոշումը:

«Գլխավոր դատախազությունից` զրո արձագանք, Դատախազությունն իմ դիմումը հասցեագրում է Երևանի դատախազին, Երևանի դատախազը` Կենտրոն վարչական շրջանի դատախազին»,- ասել է փաստաբանը` հավելելով, որ այստեղից ևս մինչ օր պատասխան դեռ չի ստացել: Փոխարենը, ինչպես հայտնել է Երեմ Սարգսյանը, իր դիմումն ուղարկելու նույն օրն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը նախաքննական մարմնի կողմից փոփոխվում է` էլ ավելի խստացվելով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերնիսաժի գործով մեղադրվող Գոռ Առաքելյանը Վալերի Հովհաննիսյանին սպանելու մտադրություն չի ունեցել, այլ գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:
Փաստաբանի կարծիքով՝ եթե իր պաշտպանյալը նման մտադրություն ունենար, նա կկրակեր Վալերի Հովհաննիսյանի գլխին, կամ կրծքին և ոչ թե՝ որովայնին, ինչպես եղել է իրականում:
Երեմ Սարգսյանը հայտնեց, որ սեպտեմբերի 9-ին դիմել է Գլխավոր դատախազին` վերանայելու քննչական մարմնի այդ որոշումը:
«Գլխավոր դատախազությունից` զրո արձագանք, Դատախազությունն իմ դիմումը հասցեագրում է Երևանի դատախազին, Երևանի դատախազը` Կենտրոն վարչական շրջանի դատախազին»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ այստեղից ևս մինչ օր պատասխան դեռ չի ստացել: Փոխարենը, ինչպես հայտնեց Երեմ Սարգսյանը, իր դիմումն ուղարկելու նույն օրն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը նախաքննական մարմնի կողմից փոփոխվում է` էլ ավելի խստացվելով:
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է ևս 2 մեղադրանքով։
Ի լրումն սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքի՝ այսօր նրան մեղադրանք է առաջադրվել նաև երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Անդրադառնալով այս որոշմանը՝ Գոռ Առաքելյանի փաստաբանը մասնավորապես ասաց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ սա քննիչի որոշումը չէ, քանի որ քննիչը չէր կարող ինքնուրույն որոշում կայացնել: Գիտենք, որ սովորաբար որոշումը կայացվում է կամ քննչական մարմնի զեկուցումների արդյունքում, կամ դատախազության բանավոր ցուցումի հիման վրա:Այսինքն` սա միասնական որոշում է: Եթե դատախազությունը համաձայն չէ այս որոշման հետ, միանշանակ սահմանված կարգով ցանկացած պահի կարող է որոշումը վերացնել և կոնկրետ ցուցում տալ՝ ավելի օբյեկտիվ որոշում կայացնելու»:
- See more at: http://pastinfo.am/hy/node/52326#sthash.OwUlfxXv.dpuf

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին