▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերջին զանգ» չի լինելու․ ինչ են պարզաբանում նախարարությունից

 Այս տարի դպրոցներում «Վերջին զանգ» չի լինելու, ինչին դեմ են և՛ շրջանավարտները, և՛ նրանց ծնողները, և՛ դպրոցների ուսուցչական անձնակազմը:

Արմլուրն է գրում, նշելով, որ մանրամասներ իմանալու համար կապ է հաստատել ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության մամուլի քարտուղարության հետ, որտեղից հայտնեցին. ««Վերջին զանգ» գոյություն չունի, կա «Վերջին դաս»: Արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցներում չի նշվում «Վերջին զանգ», այլ փոխարենը կատարվում է «Վերջին դաս», ինչի շրջանակներում էլ շրջանավարտները գուցե և յուրովի են անցկացնում իրենց վերջին դասը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին