Անի Երանյանը նշել է ծննդյան 35-ամյակը. հուզիչ խոստովանություն և իրականացած երազանք
Անի Երանյանը երեկ տոնել է իր ծննդյան 35-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում, որտեղ դերասանուհին հանդես է եկել անկեղծ ու հուզիչ ելույթով։
Երազանքների իրականացման տարին
Ելույթի ընթացքում Անին նշել է, որ 2025 թվականն իր համար դարձել է շրջադարձային։ Նա խոստովանել է, որ վերջին 5 տարիների իր ամենամեծ երազանքն է եղել այցելել հայրենիք և տեսնել հարազատներին.
«2025 թվականին վերջին հինգ տարվա իմ ամենամեծ երազանքը կատարվեց։ Ես հնարավորություն ունեցա գնալ Երևան, տեսնել ծնողներիս, մայրիկիս, հայրիկիս, տատիկներիս... բայց ամենակարևորը մայրիկիս, որովհետև գրեթե բոլորին տեսել էի, բայց նրան՝ ոչ»,- նշել է դերասանուհին։
Դիտեք նաև՝


