Երեկ պաշտոնապես հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին: Ըստ նախագծի, երկրի ղեկավարը ընտրվում է Ազգային ժողովի կողմից 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, ոչ կուսակցական թեկնածուներից։ «Նախագահը կլինի վերկուսակցական անաչառ արբիտր»,- գրված է նախագծում: «Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ ամենն ասում է, որպեսզի հանձնաժողովն ազատ գործելու երաշխիք ունենա:
Մի խոսքով՝ նախագահը հստակ հասկացնել տվեց, որ սահմանադրական ժամկետի ավարտից հետո՝ չի պատրաստվում ղեկավարել երկիրն՝ որեւէ կարգավիճակով
Եթե նախագահն անկեղծ է կնշանակի, որ կարելի է ակնկալել փոփոխություններ, որոնք իշխանության վերարտադրությանը կամ մեկ մարդու քմահաճույքին չեն ծառայում:
Բայց նաև ներքաղաքական քողարկված ակնարկ կա Սարգսյանի խոսքում:
Ակնարկն ուղղված է առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, որոնց թիմերն ուղղակի շփման մեջ են:
Ասվածի իմաստն այն է, որ զուր հավակնություններ մի ունեցեք, որովհետև տարիներ անց գալու է, պայմանական ասած, ղարաբաղյան շարժման էլիտայի հեռանալու ժամանակը:
Երեւի գեներալ Մանվելը մի բան գիտեր կամ զգում էր, երբ Սերժ Սարգսյանին անվանում էր վերջին բոլշևիկ:
«Վերջին բոլշևիկն» առաջարկում է հեռանալ խմբովի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet