▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջերս բավականին հաճախ եմ արթնանում սուրճի անուշ բույրից. Աննա Թովմասյան

Life.panorama.am- ը գրում է. Երգիչ Արամեի և երգչուհի Աննա Թովմասյանի ամուսնությունից արդեն գրեթե երկու տարի է անցել: Զույգի սոցցանցի էջերի լուսանկարներից կարելի է ենթադրել, որ նրանք ապրում են խաղաղ ու երջանիկ կյանքով: 
 -Աննա, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ամուսնացած եք: Դուք այն զույգերիցեք, ով ամուսնացավ առանց հարսանյաց արարողության, առանց հարսանեկան ճերմակզգեստի: Երբևէ մտածե՞լ եք մի օր կազմակերպել նման մի միջոցառում, հագնելխորհրդանշական սպիտակ զգեստը և օրհնություն ստանալ եկեղեցում:
-Իհարկե մենք շատ ենք կարևորում այդ արարողությունը: Կարծում եմ, որ շուտով մեր ընտանիքը օրհնված կլինի Աստծո կողմից:
-Հետևելով Ձեր սոցիալական էջերի հրապարակումներին՝ դուք բավականին ակտիվկյանքով եք ապրում, կարծես թե սիրում եք էսթետիկ սնվել, ու Արամեն էլ հետ չի մնում:Հետաքրքիր է՝ դուք ե՞ք նրա մեջ սերմանել ռոմանտիկ նախաճաշերի գաղափարը, թե այդառումով տեսակով նման եք իրար:
-Ուտեստների առումով մեր ճաշակները համընկնում են: Արամեն սիրում է համեղ և հետաքրքիր ուտեստներ ուտել:
-Հաճա՞խ է նա Ձեզ արթնացնում սուրճի համեղ բույրով, որում, շատ կանանցխոստովանությամբ, նրա սերն առավել է զգացվում:
-Վերջերս բավականին հաճախ եմ արթնանում սուրճի անուշ բույրից, ու դա ինձ շատ է ուրախացնում:
-Իսկ դուք սիրո՞ւմ եք խոհանոցում ստեղծագործել հենց նրա համար, կամ գուցե նա էպահանջում խոհանոցում լինել բանիմաց ու անընդհատ ստեղծագործող: (Ասում ենտղամարդու սիրտը հասնելու համար համեղ ուտեսների միջով պետք է անցնես. հետաքրքիրէ, ո՞րն է նրա ամենասիրելի ուտեստը, որ դուք եք պատրաստում):
-Իմ սիրելիի համար մեծ սիրով եմ պատրաստում, իսկ նրա արձագանքը ինձ ավելի է ոգևորում: Արամեն շատ է սիրում բռոկոլին պանրի սոուսով, ես էլ դա հաճախ եմ պատրաստում նրա համար:
-Աննա, չնայած Արամեի զբաղվածությանը, Ձեր հրապարակած լուսանկարներից ելնելով,կարելի նկատել, որ սիրում եք այցելել Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր: Սա Ձեզնիցո՞ւմ նախաձեռնությունն է, ինչպե՞ս եք համատեղում զբաղվածությունն ու հանգիստը:
- Երբ լինում է ազատ ժամանակ, փորձում ենք հետաքրքիր անցկացնել և այցելել տարբեր վայրեր: Բայց հանգստի այդ տարբերակը ավելի շատ իմ նախաձեռնությունն է, քանի որ Արամեին շատ դժվար է մի տեղ տանելը: Այնուամենայնիվ, աշխատում ենք աշխատում ենք, որպեսզի հանգիստը գործին չխանգարի:
 -Ով է ավելի հաճախ սեր խոստովանում՝ նա, թե դուք:
- Ես մի փոքր ավելի շատ:
-Խանդը ի՞նչ դեր ունի ձեր ընտանիքում, ո՞վ է ավելի խանդոտ:
-Երկուսս էլ խանդոտ ենք, բայց միմյանց չենք խանդում, քանի որ առիթ չենք տալիս դրա համար:
-Անհրաժեշտության դեպքում ո՞վ է առաջին քայլն անում: Դուք եք ավելի զիջող, թե նա:
-Կախված իրավիճակից, իհարկե, բայց հիմնականում ես փորձում եմ ավելի զիջող լինել և ըմբռնումով մոտենալ:
-Աննա չեք պատրաստվում մայրանալ, ու Ձեր գեղեցիկ ընտանիքն էլ ավելի ներդաշնակդարձնել:
- Իհարկե, պատրաստվում եմ և անհամբեր սպասում այդ օրվա:
-Աննա կարելի՞ է հասկանալ, որ փակել եք երգարվեստի դռները Ձեզ համար, թե ապագայումԱննա Թովմասյան երգչուհուն հանդիստեսը դեռ կտեսնի: Այս առումով ի՞նչ կարծիքի էԱրամեն:        
- Հուսով եմ դեռ փակ չէ, իսկ Արամեն դեմ չէ:

Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Արամեի և երգչուհի Աննա Թովմասյանի ամուսնությունից արդեն գրեթե երկու տարի է անցել: Զույգի սոցցանցի էջերի լուսանկարներից կարելի է ենթադրել, որ նրանք ապրում են խաղաղ ու երջանիկ կյանքով: 

Աննա, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ամուսնացած եք: Դուք այն զույգերիցեք, ով ամուսնացավ առանց հարսանյաց արարողության, առանց հարսանեկան ճերմակզգեստի: Երբևէ մտածե՞լ եք մի օր կազմակերպել նման մի միջոցառում, հագնելխորհրդանշական սպիտակ զգեստը և օրհնություն ստանալ եկեղեցում:

Իհարկե մենք շատ ենք կարևորում այդ արարողությունը: Կարծում եմ, որ շուտով մեր ընտանիքը օրհնված կլինի Աստծո կողմից:

Հետևելով Ձեր սոցիալական էջերի հրապարակումներին՝ դուք բավականին ակտիվկյանքով եք ապրում, կարծես թե սիրում եք էսթետիկ սնվել, ու Արամեն էլ հետ չի մնում:Հետաքրքիր է՝ դուք ե՞ք նրա մեջ սերմանել ռոմանտիկ նախաճաշերի գաղափարը, թե այդառումով տեսակով նման եք իրար:

Ուտեստների առումով մեր ճաշակները համընկնում են: Արամեն սիրում է համեղ և հետաքրքիր ուտեստներ ուտել:

Հաճա՞խ է նա Ձեզ արթնացնում սուրճի համեղ բույրով, որում, շատ կանանց խոստովանությամբ, նրա սերն առավել է զգացվում:

Վերջերս բավականին հաճախ եմ արթնանում սուրճի անուշ բույրից, ու դա ինձ շատ է ուրախացնում:

Իսկ դուք սիրո՞ւմ եք խոհանոցում ստեղծագործել հենց նրա համար, կամ գուցե նա էպահանջում խոհանոցում լինել բանիմաց ու անընդհատ ստեղծագործող: (Ասում են տղամարդու սիրտը հասնելու համար համեղ ուտեսների միջով պետք է անցնես. հետաքրքիրէ, ո՞րն է նրա ամենասիրելի ուտեստը, որ դուք եք պատրաստում):

Իմ սիրելիի համար մեծ սիրով եմ պատրաստում, իսկ նրա արձագանքը ինձ ավելի է ոգևորում: Արամեն շատ է սիրում բռոկոլին պանրի սոուսով, ես էլ դա հաճախ եմ պատրաստում նրա համար:

Աննա, չնայած Արամեի զբաղվածությանը, Ձեր հրապարակած լուսանկարներից ելնելով,կարելի նկատել, որ սիրում եք այցելել Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր: Սա Ձեզնիցո՞ւմ նախաձեռնությունն է, ինչպե՞ս եք համատեղում զբաղվածությունն ու հանգիստը:

Երբ լինում է ազատ ժամանակ, փորձում ենք հետաքրքիր անցկացնել և այցելել տարբեր վայրեր: Բայց հանգստի այդ տարբերակը ավելի շատ իմ նախաձեռնությունն է, քանի որ Արամեին շատ դժվար է մի տեղ տանելը: Այնուամենայնիվ, աշխատում ենք աշխատում ենք, որպեսզի հանգիստը գործին չխանգարի: 

Ով է ավելի հաճախ սեր խոստովանում՝ նա, թե դուք:

Ես մի փոքր ավելի շատ:

Խանդը ի՞նչ դեր ունի ձեր ընտանիքում, ո՞վ է ավելի խանդոտ:

Երկուսս էլ խանդոտ ենք, բայց միմյանց չենք խանդում, քանի որ առիթ չենք տալիս դրա համար:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին