▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես երկար սպասված մենամարտը կկայանա Սպիտակ Տանը․ Արման Ծառուկյան

Արման Ծառուկյանը Ինստագրամում գրառում է կատարել ու նշել, որ Գեյջին վնասվածքի պատճառով բաց կթողնի Սպիտակ տան մենարամարտը: Ծառուկյանը հավելել է, որ վերջապես երկար սպասված մենամարտը կկայանա  Սպիտակ Տան շրջանակներում։
Արմանին մեկնաբանություններում աջակցել են Էդուարդ Սպերցյանը, Սուպեր Սաքոն, Գարեն Չոբանյանը և մի շարք այլ հայտնիներ...

Հավելենք, որավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ  խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) կլինի պահեստայինը Իլիյա Տոպուրիայի եւ Ջասթին Գեյջիի տիտղոսային մենամարտում, որը տեղի կունենա հունիսի 15-ին Վաշինգտոնի Սպիտակ տանը։

«Այո, ես կլինեմ պահեստայինն այդ մենամարտում։ UFC-ն իմ հաջորդ մենամարտը կհայտարարի Տոպուրիայի եւ Գեյջիի մենամարտից հետո։ Ամենայն հավանականությամբ, ես կկռվեմ նրանց մենամարտի հաղթողի հետ։ Կան մի քանի տարբերակներ, որոնք կարող են տեղի ունենալ»,- ասել է Ծառուկյանը Արիել Հելվանիի հետ հարցազրույցում։

Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ, տարել 23 հաղթանակ։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Սպորտ ավելին