Hetq.am-ը գրում է. Մասիս քաղաքի բնակչուհի, 19-ամյա աղջկան 7 տարի առաջ կորցրած Սաթենիկ Գևորգյանը, ով ամիսներ առաջ դստեր մահվան գաղտնիքը պարզելու ակնկալիքով դիմել էր խմբագրություն, տեղեկացրել է, որ աղջկա մահվան հանգամանքների մասին բարձրաձայնումն արձագանք է գտել Հատուկ քննչական ծառայությունում: «Վերջապես ընթացք տվեցին իմ 7 տարվա պայքարին, վերջապես իմ ձայնը լսելի դարձավ»,-ասաց տիկին Սաթենիկը: ՀՔԾ պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն`«քաղաքացի Սաթենիկ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:
Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում