▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վե՛րջ, պարտվել եք, ընկերնե'ր.Քաղաքագետը՝ ցեղասպանության վերաբերյալ կոնգրեսականների որոշման մասին

Երկուշաբթի Ներկայացուցիչների պալատը Դաեշի կողմից Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի ու կրոնական այլ փոքրամասնությունների դեմ հալածանքը միաձայն քվեարկությամբ անվանեց «ցեղասպանություն»:  Բանաձևին կողմ է քվեարկել 393 կոնգրեսական: Ըստ բանաձևի՝ Սիրիայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հիմնական մեղավորներն են Սիրիական իշխանությունները, Ռուսաստանը, Իրանը և Հզբոլլահը, որոնց գործողությունների արդյունքում են եղել խաղաղ բնակիչների հիմնական զոհերը, իսկ, ահա Թուրքիայի մասին որևէ խոսք չկա:

«ԱՄՆ-ն փորձում է վերմակն իր կողմը քաշել, բայց նրանք ուշացել են, քանի որ քրիստոնյաների ցեղասպանության  մասին հայտարարվել էր փետրվարի 12-ին՝ Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարքի կողմից: Վերջիններն այս ամենի մեջ բացահայտ մեղադրել են Արևմուտքին:

Ես զարմանում եմ՝ էս ի՞նչ կոնգրեսականներ են, որ Իսրայելի դեմ են խոսում: Սա ամերիկա-հրեական համայնքի խաղերից  է, որը ձախողվելու է: Եթե սա փետրվարի 12-ի հանդիպումից առաջ լիներ, գուցե մտածեինք, որ ինչ-որ ազդեցություն կունենա: Գոնե մտածե՞լ են, թե ում են դեմ.Վատիկանի՞: Իմացե՛ք, որ ողջ Լատինական Ամերիկան ձեր դեմ է դուրս գալու, չէ՞ որ Արգենտինայից է Հռոմի պապը, ավելին, ԱՄՆ-ի կեսը իսպանախոս է: Ու, եթե ԱՄՆ ցանկացած նախագահի թեկնածու պարտավոր է իմանալ իսպաներեն, վե՛րջ, պարտվե՛լ եք, ընկերներ»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Քաղաքագետի խոսքով՝ այս որոշումը շարունակություն է ունենալու.

«Շատերն էլ կասեն, որ չէ՝ Թուրքիան է մեղավոր: Իսկ Թուրքիայի հետևում ո՞վ է կանգնած, ԱՄՆ-ն, որը Մերձավոր Արևելքում ֆինանսավորել է քրիստոնյաների ցեղասպանությունը: Սա հետաքրքիր խաղ է, իսկ ավարտը կլինի այն ժամանակ, երբ սիրիական բանակցությունները կմղվեն 5-րդ պլան»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին