▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վե՛րջ, Բրեդը հեռանում է. պապարացցիները լուսանկարել են Ջոլիին և Փիթին վիճելիս

Օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել հոլիվուդի ամենագեղեցիկ ամուսնական զույգերից մեկին` Անջելինա Ջոլիին և Բրեդ Փիթին: Սակայն այս լուսանկարները տարբերվում են նախորդներից, քանի որ պապարացինները կարողացել են Սիդնեյի հյուրանոցներից մեկի պատշգամբում բռնեցնել նրանց վիճելիս: Նշենք, որ լուսանկարներից մի քանիսում երևում է, թե ինչպես է հուզված Անջելինան ծխում, ինչը բավական մեծ քննարկման առիթ է հանդիսացել նրա երկրպագուների մոտ, քանի որ գաղտնիք չէ, որ Անջելին Ջոլին վարում է առողջ ապրելակերպ: Նշենք, որ զույգի լուսանկարները հայտնվել են նաև «In Touch» ամսագրի շապիկին, որը վերնագրված է այսպես. «Վե՛րջ, Բրեդը հեռանում է»:
Հիշեցնենք, որ Ջոլիի և Փիթի հարսանեկան արարողությունը տեղի էր ունեցել ընդամենը մի քանի ամիս առաջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին