▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջ, այ հիմա` վերջ...Հայկ Մարության

Հայաստանը, որ դեռ ուշքի չէր եկել  Գյումրիում ոռւս զինվորի կողմից իրականացված սպանդից ու աղոթում էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի միակ փրկված անդամի`Սերյոժայի կյանքի համար, այսօր սգում է  վեց ամսական փոքրիկի մահը:

-Վերջ, այ հիմա` վերջ...,-այսպես է արձագանքել դերասան Հայկ Մարությանը Սերյոժա Ավետիսյանի մահվան մասին լուրին: 

Նշենք, որ ըստ տեղեկությունների ` Ազատության հրապարակում մարդիկ մոմովառություն են իրականացնում` փոքրիկի հոգու հանգստության համար. ըստ տարածված լուրերի` ոստիկանները փորձում են խանգարել խաղաղ ակցիան:

Ավելացնենք, որ Երևանից դեպի Գյումրի  են շարժվել   ոստիկանական մի քանի շարասյուններ. հանրապետության երկորրդ քաղաքում է նաև ՀՀ ոստիկանապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին