▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերևների ուշադրությունը մինչ օրս սևեռված է ՃՈ-ի վրա. «Հրապարակ»

«Ճանապարհային ոստիկանությունում պետերը երկար չեն դիմանում։ Թեև Մարգար Օհանյանի յուրացման հայտնի պատմությունից հետո տարիներ են անցել, սակայն վերևների ուշադրությունը մինչ օրս սևեռված է ՃՈ-ի վրա։ «Հավելավճարները հանել են, վերահսկողությունը ճանապարհային ոստիկանի վրա սարսափելի է, ո՞վ կգնա այդպես աշխատելու, էլ առաջվանը չէ, նախկինում դա յուղոտ պաշտոն էր համարվում, հիմա գլխացավանք է, տարբեր շահեր ու ռիսկեր կան»,–ասում է մեր աղբյուրը։ Պատահական չէ, որ անգամ ՃՈ պետերը չեն դիմանում այդ պաշտոնին։ Օրինակ, ՃՈ վերջին պետը՝ Արմեն Հակոբյանը, որը մի քանի օր առաջ ազատվեց աշխատանքից, աշխատեց ընդամենը 1 տարի 3 ամիս։ Նրա նախկինը՝ Արտակ Հարությունյանը, դիմացավ ավելի քիչ՝ ընդամենը 8 ամիս։ Մարգար Օհանյանից հետո ՃՈ ամենաերկարամյա պետն Արսեն Գալստյանն էր, որն աշխատեց 3 տարի։ Հեռանալուց հետո նա նշանակվեց ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալ, ի տարբերություն իրեն փոխարինածների, որոնք դեռ «հանգստանում են»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին