▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերահսկիչ պալատը՝ Արդարադատության նախարարությունում տեղի ունեցած խախտումների մասին

 

Ս/թ. հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստում ՝ ՀՀ ՎՊ 2012 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում բազմաթիվ հարցադրումներ են հնչել ՀՀ Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերաբերյալ: Իրականության չհամապատասխանող բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին նաև մամուլում ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչների, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից. տեղեկացնում են ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունից` փոխանցելով ՀՀ Վերահսկիչ պալատի հետևյալ հայտարարությունը.

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ՀԿԳ վարչությունում ՀՀ Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ Քր. օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով: Կատարվում է նախաքննություն:

Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ ՎՊ-ն մինչև քրեական գործի ավարտը ձեռնպահ կմնա բոլոր տիպի հրապարակային մեկնաբանություններից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին