▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերադարձիր» տեսահոլովակս շուտով պատրաստ կլինի. Ռոմա Թոմաս

Արդեն պատրաստ է Ռոմա Թոմասի «Վերադարձիր» տեսահոլովակի թրեյլերը, իսկ օրեր անց հասանելի կլինի նաև տեսահոլովակը: Թվով երկրորդ տեսահոլովակի, ավագ գործընկերների և քննադատությունների մասին Asekose.am-ը զրուցել է երիտասարդ երգչի հետ:

«Ինչպես առաջին` «Գիշեր», երգիս դեպքում, «Վերադարձիր» երգիս հեղինակը նույնպես Արթուր Գալստյանն է, իսկ նոր տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է: Նոր երգս լատինո ոճի մեջ է, սակայն ռիթմիկությամբ շատ չի տարբերվում նախորդից: Հուսով եմ այս երգը նույնպես դուր կգա երիտասարդ հանդիսատեսին»:

Ավագ գործընկերների մասին Ռոմա Թոմասն արտահայտվեց ոչ միանշանակ.

«Կան երգիչներ, ովքեր չեն հասել նրան, ինչին ուզում էին և մեկ ուրիշի մոտ տեսնելով դա, ավելի շատ խանդ են ապրում, խանգարում ու սկսում քննադատել՝ կոտրելով երիտասարդին: Բայց կան, իհարկե, այնպիսինները, ովքեր օգնում են, ոգեշնչում և թևեր տալիս: Ուզում եմ առանձնացնել իմ ուսուցիչ Հովհաննես Նազարյանին, ում ավանդն իմ կայացման գործում անգնահատելի է»:

Ռոմանը նշեց նաև, որ իր ամենամեծ քննադատը հենց ինքն է և չի վախենում հասարակության քննադատություններից:

«Չեմ վախենում քննադատություններից, որովհետև շատ լավ գիտակցում եմ, որ չէր կարող միայն սպիտակ լինել, պետք է լինի նաև սևը: Ես իրականում շատ շնորհակալ եմ իմ քննադատներից, քանի որ նրանք ինձ ավելի շատ օգնում և ոչ թե խանգարում են: Ես լսում, վերլուծում եմ բոլոր քննադատությունները եւ ճիշտ հետեւություններ անում դրանցից»:

Ու՞մ հետ կցանկանայիք զուգերգով հանդես գալ հարցին Ռոմա Թոմասը պատասխանեց.

«Ճիշտն ասած, այդ ուղղությամբ երբեք չեմ մտածել: Հիմնականում սկսնակ երգիչներն են փորձում զուգերգով հանդես գալ, քանի որ դա ճանաչում ձեռք բերելու ամենակարճ ճանապարհն է: Ես կարծում եմ դա նշան է, որ նա վախենում է ներկայանալ որպես անհատ: Ես վախկոտ մարդ չեմ և ուզում եմ իմ ուժերով հանդես գալ, կայանալ ու հետագայում զուգերգով ներկայանալ՝ արդեն կայացած և ոչ թե կայանալու համար»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին