Վերա Բրեժնևան, ով երեկ ներկայացրել է իր նոր` «Девочка Моя» տեսահոլովակը, այսօր անձնական միկրոբլոգում տեղադրել է իր կիսամերկ լուսանկարը և մակագրել.
«Ինձ այս վարժությունը խորհուրդ է տվել Ավստրիայում բնակվող 65-ամյա մի պրոֆեսոր, ով սա կատարում է ամեն առավոտյան։ Եթե առավոտյան չեմ հասցնում, ապա կարող եմ անել նաև կեսօրին: Կարևորն այն է, որ այս վարժությունը պետք է անել ուտելուց հետո` շատ ճիշտ ու հստակ։ Սկզբում կարելի է կրկնել երեք անգամ՝ պարբերաբար ավելացնելով մարզումների քանակը։ Վարժությունը սկսեք այն ժամանակ, երբ կկարգավորվի ձեր գլխապտույտն ու շնչառությունը։ Առողջ եղեք»,- գրել է Վերան։