7days.ru-ն գրել է, որ Վերա Բրեժնևան օրերս` սեպտեմբերի 17-ին, իր էջում տեղադրել էր մի լուսանկար, որը շատ անհանգստացրել էր իր երկրպագուներին: Սև ու սպիտակ նկարում, որտեղ Վերան ներքնազգեստով է, երևում են միայն իր սիրելիի ձեռքերը: Երգչուհին պահպանել է խորհրդավորությունը և նկարին անվանում չի տվել:
Երկրպագուների բազմաթիվ հարցերին, թե ո՞վ է խորհրդավոր տղամարդը, երգչուհին չի պատասխանել: Սակայն նրանք ակնկալում են, որ մոտակա ժամանակներս հնարավոր է, որ Վերան հանրությանը կներկայացնի իր սիրելի տղամարդուն: