Ռուսական «ВИА Гра» խմբի նախկին երգչուհի Վերա Բրեժնևան խոստովանել է, որ երկրպագում է Բելառուսի «Բատե» ակումբին: Ռուս հայտնի երգչուհին ներկա է եղել բելառուսական ակումբի չեմպիոնության արարողությանը, որտեղ ասել է, որ սատարում է այդ ակումբին և պատրաստվում է ամուսնանալ թիմի ֆուտբոլիստ Իգոր Ֆելեպենկոյի հետ: Բրեժնևան նաև շնորհավորել և համբուրել է Բատեյի բոլոր ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ «Բատե»-ի կազմում ելույթ է ունենում նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը, ով մասնակցել է թիմի չեմպիոնության շնորհանդեսին: