Եվրոպա լիգայի 1/16 եզրաակչի խաղից հետո, որտեղ «Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Էստերսունդին», Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին․
«Նա շատ է աշխատում, կարծում եմ՝ այսօր նրա ելույթը կարելի է դրական համարել: Մխիթարյանը կամաց-կամաց հարմարվում է թիմին: Նրա խաղն այսօր դրական տպավորություն թողեց»,- Վենգերի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղում Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, մեկ անգամ էլ նրա փոխանցումից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպանին և հատեց դարպասային գիծը։