▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վենգեր. «Հնարավոր է, որ Մխիթարյանը խաղա «Ատլետիկոյի» դեմ»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, թե երբ տեղի կունենա թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձը, ով ծնկի վնասվածք է ստացել ԵԼ-ի 1/4 եզրափակչի ԲԿՄԱ-ի դեմ առաջին խաղում։

«Մխիթարյանն արդեն սկսել է վազքի վարժությունները։ Պետք է առաջընթաց գրանցվի մոտակա 3-4 օրերի ընթացքում։ Տեսենք, թե ինչպես նրա օրգանիզմը կարձագանքի ծանրաբեռնվածության ավելացմանը։ Հնարավոր է՝ նա կկարողանա հինգշաբթի մասնակցել «Ատլետիկոյի» դեմ խաղին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում լոնդոնյան ակումբին բաժին է հասել Մադրիդի «Ատլտիկոն»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին, «Էմիրեյթս» ստադիոնում։

ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին