▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեճի պատճառով «Արարատ» – «Գանձասար-Կապան» հանդիպումն անավարտ մնաց

 

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի վերջին խաղը՝ «Արարատ» – «Գանձասար-Կապան» խաղն անավարտ  մնաց:

Հանդիպման վերջում, երբ 2:0 հաշվով առջեւում էին կապանցի ֆուտբոլիստները, խաղի գլխավոր մրցավարը վիճաբանության բռնվեց «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանի հետ եւ պահանջեց լքել պահեստայինների նստարանը: Անվանի մասնագետը չհամաձայնելով խաղավարի հետ, չհեռացավ իր տեղից: Արդյունքում, հանդիպման գլխավոր մրցավարն որոշեց ժամանակից շուտ ավարտել խաղը:

Այս միջադեպը միանշանակ կքննարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` կարգապահական կոմիտեում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին