Անցյալ տարի Էրեբունի-Երևան տոնակատարության գալա համերգին մասնակցած և Հայաստանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության առջև կիսամերկի ելույթ ունեցած ռուսական Serebro խմբի աղջիկները շարունակում են շոկի ենթարկել իրենց երկրպագուներին:
Հիմնականում, աղջիկները իրենց ելույթների համար ընտրում են բավական համարձակ և արտասովոր հագուստներ: Իսկ վերջերս, խմբի երգչուհիները երկրպագուներին սկսել են զարմացնել իրենց անկեղծ լուսանկարներով. աղջիկներն, օրերս, սոցիալական էջերում տեղադրել են իրենց լեզբիական նկարները, որտեղ նրանք ամբողջովին մերկ են և գրկախառնված:
Հիշեցնենք, որ Serebro-ի կիսամերկ աղջիկները ելույթ էին ունեցել Հանրապետության հրապարակում, որտեղ ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վեհափառ Հայրապետը, մի շարք պաշտոնյաներ: Աղջիկները հանդես էին եկել «Мама Люба» երգով, որը բազմաթիվ խոսակցությունների և քննադատությունների պատճառ էր դարձել: