▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վազգենս ինձ Սոֆի էր ասում...նրան վաղու՜ց երազում էլ չեմ տեսնում, կարոտել եմ»

«Վազգենը հեչ երազիս չի գալիս, երեւի բարկանում է, որ լացում եմ... Առաջին տարիներին նրան շատ էի տեսնում իմ երազում, տեսնում էի այնպիսին, ինչպիսին կար՝ հզոր, վստահ, հիմա էլ չէ, չեմ տեսնում, երեւի որ շատ եմ լաց լինում, ինքը չի գալիս երազիս, ինքը լալկանություն չէր սիրում, բայց ես չեմ կարողանում չլացել: Հարազատները, երեխաներս տեսնում են, բայց ես արդեն վաղո՜ւց, քանի՜ տարի է՝ չեմ տեսել ու կարոտել եմ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը:

Անդրադառնալով չբացահայտված Հոկտեմբերի 27-ի գործին՝ Գրետա Սարգսյանն ասել է, որ ինքը վստահ է՝ ուշ թե շուտ այդ գործը բացահայտվելու է:

Դրա շղթան բավականին լուրջ է, ու էդ շղթան պիտի ինչ-որ տեղից  մի օր կտրվի, ուղղակի կարող ա ուշանա, ու ես չտեսնեմ՝ ինչպես է կտրվում, բայց որ կտրվելու է, դա հաստատ, ես հուսով եմ ու վստահ եմ, որ Հոկտեմբերի 27-ը պիտի բացահայտվի, ու մենք պիտի իմանանք, թե ով է էդ ստոր սրիկան, կամ ովքերէին, որ այս օրը գցեցին ե՛ւ մեր երկիրը, ե՛ւ մեր ժողովրդին, ե՛ւ ինձ ու մեր հարազատներին: Պիտի բացվի ուշ թե շուտ, դա այնպիսի բան է, որ հնարավոր չէ չբացվի, տարիներ էլ անցնեն, կբացվի...»:

Ապա տիկին Գրետան հիշել է  Վազգեն Սարգսյանի հումորներից մեկը եւ եզրափակել հարցազրույցը:

«Լավ հերիք է, էն ժամանակ որ ինձ մեկ-մեկ ցույց էին տալիս, կամ մի տեղ որ խոսում էի թերթին բան, ինքը ասում էր՝ Սոֆի՞ (ինձ նա Սոֆի էր ասում), այ՛ Սոֆի, էդ հեռուստացույցը կապալո՞վ ես վերցրել...»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին