▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգենից նեղացել էր նաև Վեհափառը․․․

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Վազգենը Սարգսյանը հա՛մ զայրացած էր, հա՛մ հպարտ: Զայրացած էր, քանի որ իր վարչության պետերից մեկն՝ առանց իրեն տեղեկացնելու, ինքնագլուխ գնացել ու ընդունելության էր արժանացել ոչ ավել, ոչ պակաս Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդի մոտ: Հպարտ էր, քանի որ իր վարչության պետերից մեկն ինքնագլուխ կարողացել էր հանդիպել Հռոմի Պապի հետ, զրուցել նրա հետ, հայկական կոնյակ նվիրել և ամենայն հավանականությամբ այն ըմբոշխնելուց հետո Հռոմի Պապը շնորհակալական նամակ էր ուղարկել Արմեն Սարգսյանին՝ Էջմիածնի միջոցով: Վազգենից նեղացել էր նաև Վեհափառը՝ «մի կես բերան գոնե տեղեկացնեիք, որ նման հանդիպում եք կազմակերպում» տրամաբանության մեջ: Չէին հավատում, որ առանց նախապես կազմակերպելու մի հայ փոխգնդապետ կարող էր արժանանալ նման բարձր ընդունելության:

Վազգեն Սարգսյանը որտեղի՞ց իմանար:

Նամակը չգար, Վազգենն էլ չէր իմանալու:

Իսկ հարցին, թե ինչու՞ չեք զեկուցել հանդիպման մասին, Արմենը տվել էր ամենաճիշտ ու անկեղծ պատասխանը. «չեիք հավատա»...

Գրքիս շնորհանդեսին մնաց մեկ ամիս...

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին