Ուշի ուշով հետևում եմ Ֆեյսբուքում Սեյրան Օհանյանի անվան ու անձնական կյանքի շուրջ ծավալված ու օրըստօրե ահագնացող վայնասունին: Հասկանում եմ, որ արձագանքիս արդյունքում նման մի վայրահաչոց էլ կարող է շրջվել իմ ու ընտանիքիս հասցեին, քանզի պատվերով իրենց ժանտահոտ բերանները բացող վարձկանների ցինիզմն ու լկտիությունը սահման չի ճանաչում: Եթե ես հիմա խոսեմ Սեյրան Օհանյանի մարդկային ու մասնագիտական արժանիքների մասին, խոսքս կարող է որպես կողմնակալ ներկայացվել, քանի որ աշխատում եմ ՊՆ համակարգում: Բայց և չեմ կարող լռել այս աղաղակող անբարոյականության դեմ. ինչպես կարող է տարրական ամոթ ունեցող մարդը իր ճղճիմ նպատակների համար ծաղրի առարկա դարձնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար մարդու մարմնի հատվածը կորցրած լինելու փաստը: Միթե այդ մտոք կաղ, հոգով թշվառները չեն հասկանում, որ դա ոչ թե ծաղրի, այլ հպարտության փաստ է: ՈՒ այս խոսքս ուղղված է ոչ թե Ալիս Խեչոյան անվան տակ ծպտված անսեռ ու անազգ այդ արարածին, այլ նրա պատվիրատուներին:
Արմեն Սարգսյան
Վազգեն Սարգսյանի եղբայրը զայրացել է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet