Ինչպես տեղեկացրել էինք, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր կառավարության որոշմամբ իր սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Asekose.am-ի ունեցած տեղեկություններով՝ Էդգար Ղազարյանը նշանակվելու է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Արդեն նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր տարեգրքում գրել է. «2014 թվականի հոկտեմբերի 23-ին, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իմ դիմումի համաձայն, ՀՀ կառավարության որոշմամբ ես ազատվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:
Հրաժեշտից առաջ «Կադանս» անսամբլի հետ իմ այս կատարումը սիրով նվիրում եմ իմ բոլոր ընկերներին, բարեկամներին եւ ինձ իրենց դրական վերաբերմունքով շրջապատած բոլոր մարդկանց»: