▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վայելեք ձեր վերջին «ճոխ» տոնակատարությունը». Նիկա Բաբայան

«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան,
Միակ տոնը, որ Դուք կարող եք պարգևել Հայաստանին, Ձեր ու թիմակիցների հեռանալն է երկրից։
Ձեր նախատեսված սեպտեմբերի 21-ի ճոխ տոնակատարությունը գուցե մոլորեցված, խաբված, միամիտ զանգվածի կողմից լինի ընդունելի։
Հասկանալի է, որ ղեկավարությանն ամեն ծառայություններ մատուցելու պատրաստակամ տարբեր երաժիշտներ, պարողներ վազելով կգան՝ հաճոյանալու բարձր ղեկավարությանը։
Բայց մեկ է, Դուք անձամբ և Ձեր թիմակիցները շատ շուտով Հայաստանից կփախչեք, կփորձեք փրկել ձեր անիմաստ կյանքերը։
Ձեզ ներում չի լինի, ոչ մի պարագայում։
Վայելեք ձեր, հուսով եմ, վերջին «ճոխ» տոնակատարությունը։
Միշտ հիշեք, որ ձեզնից մի քանիսը Հայրենիքում գերեզմանաքար նույնիսկ չի ունենալու»:

Կարդացեք նաև՝ Այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով հրաժարվում եմ վաստակավոր գործչի իմ կոչումից. Նիկա Բաբայան

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին