Վաղ առավոտյան , Բաղրամյանի պողոտայի սկզբնամաս այցելած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, լրագրողների հետ զրույցում. այն դիտարկմանը, թե ցուցարարները համաձայն են իշխանության հետ գնալ երկխոսության, եթե ապահովվի ուղիղ եթեր, արձագանքել է. «Նորից «եթե» պահանջներ: Երկրի նախագահին պահանջներ չեն դնում, ընդունում են: «Եթե այսպես, ապա այնպես»-ով չի լինում, այդպես արդար չի: Երկրի քաղաքացին երկրի նախագահին, գերագույն գլխավոր հրամանատարին, երբ կանչում է երկխոսության, չեն ասում՝ այսպես կլինի, կամ այնպես կլինի»:
Հարցին, թե երկրի քաղաքացին է նախագահին ընտրում, ինչո՞ւ չի կարող պահանջել և հիշեցմանը, թե իշխանությունները ժողովրդի ծառաներն են, նա նշեց. «Եկեք էս բառակապակցությունների հետևից չընկնենք՜ իշխանությունները ծառաներ են, այսինչ են, այնինչ են… Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք: Վա՛յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»:
Բաղրամյան պողոտայից ՈՒՂԻՂ ՄԻԱՑՄԱՆԸ հետևեք Ազատության ռադոկայանի միջոցով: