▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղվանից Ազատության հրապարակում սկսվում է հանրային խորհուրդ-ֆորում

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի կամ բացօթյա ասուլիսի փոխարեն ռոք համերգ էր: Մինչ համերգի մեկնարկը արդեն 7 օր շարունակ հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ելույթ ունեցող «Ոստան հայոց» և «Որդան Կարմիր» խմբերին ու ևս մեկ անգամ հիշեցրեց, որ վաղը ժամը 17-ին Ազատության հրապարակում սկսվում է հանրային խորհուրդ-ֆորումը.  վաղը «ապագա Հայաստանի իր տեսակետը» կներկայացնի հենց Նիկոլ Փաշինյանը, իսկ երկուշաբթի՝ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ մարտի 25-ին Ազատության հրապարակում «Բարի հեղափոխությանը» կմիանա «Եմփիռեյ» ռոք-խումբը:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին