Երգչուհի, Pole Dance-ի աշխարհի չեմպիոն VARDA-ն հյուրընկալվել է ռուսական «Առաջին ալիք»-ի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը: VARDA-ն Իվան Ուրգանտի հետ միասին ցուցադրել է, թե ինչպես կարող է պարը հեշտացնել առօրյա կյանքը, որից հետո էլ հաղորդավարն ասել է. «Վաղուց էի երազում Մարտիրոսյանին մերկապարի ձողին տեսնել»: Ուրգանտն այդ ձևով ակնարկել է իր մտերիմ ընկերոջը` Գարիկ Մարտիրոսյանին: Նշենք, որ հայազգի VARDA-ի ազգանունը նույնպես Մարտիրոսյան է:
Ստորև ներկայացնում ենք հաղորդման տեսանյութը (դիտել 24-րդ րոպեից)։