▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վախերը ստեղծում ենք մենք, տարածում խուճապ՝ զինվորին կանգնեցնելով փաստի առաջ»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

«Տեղեկատվական տեռորի մեջ, եթե մենք չկարողանանք զանազանել տեղեկատվական հոսքերի օբյեկտիվությունը, հավաստիությունը, կայծակնային արագությամբ տարածվելու օպերատիվությունը, ուրեմն մենք կմատնվենք խուճապի և թշնամին կկարողանա իր նպատակին հասնել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը՝ խոսելով համացանցում կեղծ ահազանգերի և թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվության մասին։

«Սահմանին կանգնած տղերքը կենդանի հերոսներ են, նրանք վախեր չունեն, նրանց թիկունքը մենք ենք։ Վախերը ստեղծում ենք մենք, տարածում ենք խուճապ։ Այս կամ այն կերպ այդ ինֆորմացիան հասնում է տեղ, բնականաբար՝ «աղուբիբար արած» և զինվորը կանգնում է փաստի առաջ․ ինքը կա՛մ հիասթափվում է, կա՛մ հանձնվում, կա՛մ էլ փախչում է»,-ասաց Ա․ Գասպարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին